Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Համաշխարհային գյուղատնտեսությանը տարեկան անհրաժեշտ է ավելի քան 80 մլրդ դոլարի ներդրումներ. ՖԱՕ

23.11.2012, 14:11
Համաշխարհային գյուղատնտեսությունում ներդրումները տարեկան պետք է կազմեն ավելի քան 80 մլրդ դոլար՝ Երկրի բնակչությանը կերակրելու համար, որը, ՖԱՕ-ի կանխատեսումներով, 2050 թվականին կկազմի 9 մլրդ:
Համաշխարհային գյուղատնտեսությանը տարեկան անհրաժեշտ է ավելի քան 80 մլրդ դոլարի ներդրումներ. ՖԱՕ
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային գյուղատնտեսությունում ներդրումները տարեկան պետք է կազմեն ավելի քան 80 մլրդ դոլար՝ Երկրի բնակչությանը կերակրելու համար, որը, ՖԱՕ-ի կանխատեսումներով, 2050 թվականին կկազմի 9 մլրդ:

Ինչպես նշվում է ՖԱՕ-ի «Արտերկրյա ներդրումների միտումները և ազդեցությունը գյուղատնտեսության վրա» զեկույցում առավել հաջողակ են համարվում ներդրումային այն նախագծերը, որոնք իրենց մեջ ներառում են ներդրողների ուժեղ կողմերը՝ կապիտալ, կառավարչական հմտություններ, շուկայական փորձաքննություն և տեխնոլոգիա, այնպես էլ տեղացի մենատնտեսների ուժեղ կողմերը՝աշխատանք, հող, տեղական պայմանների իմացություն:

Հողի խոշոր ներդրումների դեպքում տեղական բնակչության համար առավելությունն աշխատատեղերի ստեղծման մեջ է: Զեկույցի համաձայն, գյուղատնտեսությունում արտերկրյա ներդրումները նկատելի աճել են վերջին տասնամյակում:

Սակայն արտասահմանյան նախագծերի մեծ մասն ուղղված է արտահանողական շուկաներին և կենսավառելանյութի արտադրմանը և կարող են վտանգ ներկայացնել պարենային անվտանգության համար, հատկապես եթե դրանք եկել են փոխարինելու տեղական շուկաների համար նախատեսված պարենամթերքի արտադրությանը: -0-