Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հարուստ ֆրանսիացիները գանձարան պետք է հանձնեն իրենց եկամուտների 75 տոկոսը

20.07.2012, 11:48
Ֆրանսիայի իշխանությունները ծրագրում են 75-տոկոսանոց հարկ սահմանել, որով կհարկվեն բնակչության գերեկամուտները։ Այդ մասին «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է բյուջեի նախարար Ջերոմ Կայուզակը։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ հարկային միջոցները կվերանայվեն, երբ երկիրը հաղթահարի բյուջետային պակասորդը, հայտնում է ՌԲԿ-ն։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի իշխանությունները ծրագրում են 75-տոկոսանոց հարկ սահմանել, որով կհարկվեն բնակչության գերեկամուտները։ Այդ մասին «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է բյուջեի նախարար Ջերոմ Կայուզակը։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ հարկային միջոցները կվերանայվեն, երբ երկիրը հաղթահարի բյուջետային պակասորդը, հայտնում է ՌԲԿ-ն։

2012 թվականի հուլիսի սկզբին Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ երկրում անհրաժեշտ են արմատական միջոցներ, որոնք ընդունակ են կայունացնել թույլ տնտեսությունը, որը քարշ է տալիս 1,8 տրլն եվրոյի ծանր պետպարտքի լուծը։

Առանձին Էրոն հիշատակել է Ֆրանսիայի հարուստ քաղաքացիների պարտավորվածությունը տնտեսության վերականգնմանն օժանդակելու հարցում։ Վարչապետը հայտարարել է, որ իշխանությունները ծրագրում են հարկման նոր կանոններ սահմանել, որոնց համաձայն` երկրի ամենահարուստ բնակիչները պետք է գանձարան վճարեն իրենց եկամուտների 45 տոկոսը։ Միաժամանակ այն քաղաքացիները, ում եկամուտները գերազանցում են 1 մլն եվրոն, կվճարեն 75 տոկոս։

Բյուջեի նախագծի համաձայն, Ֆրանսիայի ՀՆԱ աճը 2012 թվականին կկազմի 0,3 տոկոս, գնաճի տեմպերը՝ 1,9 տոկոս։
-0-