Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀԲ ղեկավարը նախատեսում է բանկի գործունեության արդիականացում իրականացնել. Ստորչակ

22.04.2013, 10:33
Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոնգ Կիմը հնչեցրել է այդ ֆինանսական կազմակերպության գործունեության արդիականացման վերաբերյալ իր ծրագրերը, Համաշխարհային բանկի զարգացման կոմիտեի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՀԲ ղեկավարը նախատեսում է բանկի գործունեության արդիականացում իրականացնել. Ստորչակ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոնգ Կիմը հնչեցրել է այդ ֆինանսական կազմակերպության գործունեության արդիականացման վերաբերյալ իր ծրագրերը, Համաշխարհային բանկի զարգացման կոմիտեի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս տարի զարգացման կոմիտեի ժամանակ մեջբերվեցին Համաշխարհային բանկի նոր նախագահի` այդ ինստիտուտի նկատմամբ որոշակի բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ ծրագրերի առաջին միտումները։ Պարոն Կիմը` նոր նախագահը, աստիճանաբար մոտենում է արդիականացման նախագծին` բանկի գործունեության փոփոխմանը»,,– նշել է Ստորչակը։

Ըստ նրա` բանկի աշխատանքի արդիականացման հիմնական գաղափարն այն է, որ բանկի ջանքերը կենտրոնացվեն առաջնահերթ ուղղությունների վրա։ «Շատ հարցերում ՀԲ–ն այժմ այն ինստիտուտն է, որը զբաղվում է ամեն ինչով, և հայեցակարգային ծրագիրն այն է, որ զբաղվի այնտեղ, որտեղ այդ ինստիտուտի ակնհայտ մրցակցային առավելություններ կան։ Սա ընդհանուր հայեցակարգային մոտեցում է, թե ինչ կլինի իրականում, որ հիմնական ուղղություններին կտրվի առաջնահերթությունը, դեռ պարզ չէ,  դեռ սա միայն սկիզբն է»,– ասել է Ստորչակը։

Նա ավելացրել է, որ այդ համատեքստում Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ բանկի մեկ կոնկրետ առավելություն պետք է ցանկացած դեպքում պահպանվի. ՀԲ–ն զարգացման բազմակողմանի բանկերից միակն է, որը կարող է ինտեգրված ծառայություններ մատուցել։

«Երբ ամեն ինչ ինտեգրված է` և փողերը, և արտահանվող ծառայությունները, և գնումների ընթացակարգերը, և նախագծի իրագործման դիտարկման ընթացակարգերը, և հաշվետվությունը, երբ բանկը նախագիծ է գործարկում, որն ուղղված է ոչ միայն մեկ ձեռնարկությանը, այլ մի ամբողջ բնագավառի, ընդհանուր տարածաշրջանի»,– պարզաբանել է փոխնախարարը։

Նիստից հետո կոմյունիկեում արդիականացման վերաբերյալ բանկի նախագահի մտադրությունների մասին չի հիշատակվել։ –0–