Chrysler-ը հետ է կանչում Jeep ապրանքանիշի 2,7 մլն. մեքենա
19.06.2013,
12:11
Ամերիկյան Chrysler կոնցեռնը կամավոր հետկանչի արշավ կանցկացնի, որը կվերաբերի տարբեր տարիների արտադրության Jeep ապրանքանիշի 2,7 միլիոն մեքենաների` այդպիսով բավարարելով Ճանապարհային երթևեկության ազգային վարչության (National Highway Traffic Safety Administration, NHTSA) պահանջները, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Chrysler կոնցեռնը կամավոր հետկանչի արշավ կանցկացնի, որը կվերաբերի տարբեր տարիների արտադրության Jeep ապրանքանիշի 2,7 միլիոն մեքենաների` այդպիսով բավարարելով Ճանապարհային երթևեկության ազգային վարչության (National Highway Traffic Safety Administration, NHTSA) պահանջները, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե հատկապես որ շուկաներին է դա վերաբերելու։
Կարգավորիչը հունիսի 3-ին նամակ էր ուղարկել Chrysler-ին` պահանջելով ետ կանչել 1993-2004 թթ. արտադրության Jeep Grand Cherokee և 2002-2007թթ.` Jeep Liberty ավտոմեքենաները, քանի որ կառուցվածքային առանձնահատկությունները, մասնավորապես, ետին առանցքի ետևում վառելիքի բաքը տեղադրումը, կարող էին վառելիքի կորստի և դրա հետևանքով հրդեհի պատճառ դառնալ։
Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են ԶԼՄ-ներին մեկնաբանել նման քանակությամբ մեքենաները հետ կանչելու հնարավոր արժեքը։ Ըստ Munro&Associates խորհրդատվական ընկերության տնօրեն Սենդի Մանրոյի (Sandy Munro) գնահատականի, որին մեջբերում է Ռոյթեր գործակալությունը, այս արշավը կարող է ընկերության համար 300 միլիոն դոլար արժենալ։--0--