Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հունաստանն առաջընթաց է նկատում վարկատուների հետ անցկացվող բանակցությունների հարցում

04.10.2012, 11:42
Վարկատուների «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) հետ բանակցությունները՝ վարկային աջակցությունը շարունակելու փոխարեն 11,5 մլրդ եվրոյի չափով ծախսերի կրճատման վերաբերյալ, հաջող են ընթանում, լրագրողներին հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հունաստանն առաջընթաց է նկատում վարկատուների հետ անցկացվող բանակցությունների հարցում
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարկատուների «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) հետ բանակցությունները՝ վարկային աջակցությունը շարունակելու փոխարեն 11,5 մլրդ եվրոյի չափով ծախսերի կրճատման վերաբերյալ, հաջող են ընթանում, լրագրողներին հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

««Եռյակի» հետ քննարկումը լավ ընթացք է ստանում...Դեռ մեծ խնդիրներ կան, մենք փորձում ենք փոխզիջում գտնել, որպեսզի համաձայնագիր կնքենք»,– վարչապետ Անտոնիս Սամարասի հետ հանդիպումից հետո ասել է Ստուրնարասը։

Ինչպես տեղեկացնում են հունական ԶԼՄ–ները` հղում անելով բանակցություններից տեղյակ աղբյուրներին, «եռյակը» պահանջում է առաջիկա երկու տարում մոտ 9,5 մլրդ եվրոյի չափով նվազեցնել աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ սոցվճարումները։

Նաև պաշտոնապես չհաստատված տեղեկություն կա, որ ըստ «եռյակի» հաշվարկների, երկրի ՀՆԱ–ն կկրճատվի 5 տոկոսով 2013թ.–ին` ՀՆԱ–ի 3,8 տոկոս անկման կանխատեսման դիմաց, որը գրանցվել է հաջորդ տարվա բյուջեի նախագծում։ Նախկինում հունական կառավարության գնահատականները՝ հետագա բյուջետային ցուցանիշների վերաբերյալ, չափազանց լավատեսական են եղել։

Ստուրնարասը  հրաժարվել է տեղեկացնել, թե երբ է նախատեսվում ավարտել «եռյակի» հետ բանակցությունները։ Հունաստանը հնարավոր է՝ չհասցնի անել դա մինչև հոկտեմբերի 8–ին կայանալիք Եվրախմբի առաջիկա նիստը և հոկտեմբերի 18–ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը։ Ըստ տարբեր գնահատականների, երկիրը կարող է վարկերի հերթական տրանշը ստանալ նոյեմբերից ոչ շուտ։ –0–