Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հունաստանն առաջին կիսամյակում տեղավորվել է պակասուրդի նախատեսված ցուցանիշներում

21.07.2012, 11:34
Հունաստանի ֆինանսների նախարարությունն ուրբաթ հաշվետվություն է ներկայացրել ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների  բյուջեի իրականացման մասին՝ հայտնելով, որ տեղավորվել է պակասուրդի նվազեցման՝ վարկատուների կողմից ներկայացված շրջանակներում։
Հունաստանն առաջին կիսամյակում տեղավորվել է պակասուրդի նախատեսված ցուցանիշներում
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանի ֆինանսների նախարարությունն ուրբաթ հաշվետվություն է ներկայացրել ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների  բյուջեի իրականացման մասին՝ հայտնելով, որ տեղավորվել է պակասուրդի նվազեցման՝ վարկատուների կողմից ներկայացված շրջանակներում։

Ըստ նախարարության տվյալների, պետբյուջեի պակասուրդն առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 12,5 մլրդ եվրո՝ ԵՄ-ի և ԱՄՀ-ի վարկատուների հետ հուշագրով նախատեսված 14,9 մլրդ եվրոյի փոխարեն։ Առաջնային պակասուրդը, որը պարտքային պարտավորություններով վճարումներ չի նախաստեսում, կազմել է 3,3 մլրդ եվրո՝ «թույլատրելի» 5,3 մլրդ եվրոյի փոխարեն։

2011թ.-ին երկրի պետբյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 9,1 տոկոսը, իսկ ընթացիկ տարում կառավարությունը պարտավորվեց կրճատել այն մինչև ՀՆԱ-ի 7,3 տոկոսը։ Սակայն դրան խանգարում է սպասվածից ավելի խորը ռեցեսիան։ Նախկինում ֆինանսների նախարար Յանիս Ստունարասը հայտնել էր, որ Հունաստանը 2012թ.-ին կարող է տեղավորվել բացարձակ թվերի, ոչ թե երկրի ՀՆԱ-ի տոկոսների նախօրոք որոշված շրջանակներում, որը շարունակում է ընկնել հինգերորդ տարին անընդմեջ։ -0-Ա.Բ.