Իրանը կրկնապատկել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը «Ֆորդու» ստորգետնյա գործարանում. ՄԱԳԱՏԷ
31.08.2012,
13:21
Իրանն ավելի քան երկու անգամ ավելացրել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը «Ֆորդու» ստորգետնյա գործարանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, որն իր հերթին վկայաբերում է ՄԱԳԱՏԷ–ի միջուկային ծրագրի եռամսյակային զեկույցը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իրանն ավելի քան երկու անգամ ավելացրել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը «Ֆորդու» ստորգետնյա գործարանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, որն իր հերթին վկայաբերում է ՄԱԳԱՏԷ–ի միջուկային ծրագրի եռամսյակային զեկույցը։
Գործակալության նախորդ փաստաթղթում ասվում էր, որ «Ֆորդուում» տեղադրվել են 1064 ցենտրիֆուգներ միացնող վեց կասկադներ, իսկ 696 ցենտրիֆուգներն աշխատանքային ռեժիմում են։
Ռոյթերս գործակալության տվյալներով՝ ՄԱԳԱՏԷ–ի նոր զեկույցում նաև ասվում է, որ Թեհրանի կողմից հարստացված ուրանի պաշարներն այժմ կազմում են 189 կիլոգրամ մայիսի 145 կիլոգրամի դիմաց։
Գերատեսչության փորձագետները նշում են, որ իրանական ծրագրի հետագա գնահատման համար նրանց անհապաղ Փարչինի բազա մուտք ունենալու հնարավորություն է պետք, որում նկատվում է իրանական կողմի ակտիվ գործունեությունը, ներառյալ՝ հողային աշխատանքները։
ՄԱԳԱՏԷ–ն հայտնել է նաև, որ Իրանի հետ բոլոր բանակցությունները, որոնք անցկացվել են այս տարի, «որոշակի արդյունքներ» չեն բերել` լուրջ տարաձայնություններ թողնելով պայմանավորվող կողմերի միջև։
Կողմերը բանակցությունների արդյունքներով առայժմ չեն մեկնաբանում մանրամասները։ Սակայն, իրանցի փորձագետների կարծիքով, գլխավոր թեման իրանցի գիտնականների` միջուկային ոլորտի «ենթադրվող հետազոտությունների» քննարկումն է, ՄԱԳԱՏԷ–ի մուտքը Փարչինի բազա և «Ֆորդու» ուրանի հարստացման գործարան։
ԱՄՆ–ն, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը մեղադրում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ` խաղաղ ատոմի ծրագրի դիմակի տակ։ Թեհրանը չի հերքում, որ ուրան է հարստացնում մինչև 20 տոկոս, սակայն հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի կարիքների բավարարմանը։
Միջազգային միջնորդների «վեցնյակը», որի կազմում են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչներ, 2003 թվականից ՄԱԳԱՏԷ–ի հետ համատեղ փորձում են հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցման, քանի որ դրանք կարող են վտանգ ներկայացնել միջուկային չտարածման ռեժիմին։
Ներկայում Իրանի նկատմամբ գործում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի չորս պատժամիջոցային բանաձևեր։ Բացի այդ, Իրանից միջուկային ծրագրի լրիվ թափանցիկություն և դրա խաղաղ ուղղվածությունն ապացուցող տարբեր բանաձևերը միակողմանի կարգով ընդունել են մի շարք երկրներ և կազմակերպություններ։ -0-