Իրանը երկու ատոմային էլեկտրակայան կկառուցի երկրի հարավում
27.07.2015,
09:51
Իրանը ծրագրում է երկու ատոմային էլեկտրակայան կառուցել երկրի հարավում, հայտարարել է Ատոմային էներգիայի իրանական կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է ՓՐԱՅՄ–ը։
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27. /ԱՌԿԱ/. Իրանը ծրագրում է երկու ատոմային էլեկտրակայան կառուցել երկրի հարավում, հայտարարել է Ատոմային էներգիայի իրանական կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է ՓՐԱՅՄ–ը։
Բուշեր հարավային նահանգում էլեկտրակայանների շինարարության նախագիծը նախատեսված է 3–4 տարով, արժեքը կազմում է շուրջ 10 մլն դոլար, աշխատանքում ներգրավվելու են շուրջ 15 հազար մասնագետ տեխնիկներ, Սալեհիի խոսքն է ներկայացնում Press Tv հեռուստաալիքը։
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Չինաստանը և Իրանը համաձայնության են եկել Իրանի հարավում երկու նոր ատոմակայան կառուցելու հարցում։ «Մեր փորձագետները մի քանի անգամ մեկնել են Չինաստան, չինացի մասնագետները բազմիցս ժամանել են Իրան։ Վիեննայում մենք բանակցություններ ենք վարել ամերիկացիների և չինացիների հետ և պայմանավորվել ենք Թեհրան–Վաշինգտոն–Պեկին եռակողմ հանդիպում անցկացնել Չինաստանում»,– հայտարարել է Սալեհին։
Հուլիսի 14–ին հաջողությամբ են պսակվել իրանական ատոմային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները։ Ընդունվել է գործողությունների ծրագիր, որի իրականացման արդյունքում ՄԱԿ–ի ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կդադարեցնեն Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։ Կողմերի (միջազգային միջնորդների «վեցյակ» և Իրան) բանակցությունները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ։ Եզրափակիչ բանակցային փուլը Վիեննայում տևել է ավելի քան 18 օր։ -0-