Կուդրինը տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիներ է առաջարկել
21.11.2014,
13:57
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, նախևառաջ, պետք է պետական կառավարման համակարգն արդյունավետ դարձնել և զգալիորեն բարելավել իշխանությունների, բիզնեսի և երկրի քաղաքացիների միջև վստահության համակարգը, հաղորդում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, նախևառաջ, պետք է պետական կառավարման համակարգն արդյունավետ դարձնել և զգալիորեն բարելավել իշխանությունների, բիզնեսի և երկրի քաղաքացիների միջև վստահության համակարգը, հաղորդում է Փրայմը։
«Միշտ էլ հարմար է ունենալ պարզ բաղադրատոմս` հինգ քայլ, որոնք էապես կփոխեն իրավիճակը։ Պետք է խոստովանել, որ նման բաղադրատոմս չկա»,– գրել է Կուդրինը հոդվածում, որն ուրբաթ հրապարակել է «Վեդոմոստի» թերթը։
Ֆինանսների նախկին նախարարն առաջարկել է մի շարք քայլեր, որոնք կբարելավեին երկրի տնտեսական վիճակը` վերականգնել կենսաթոշակային կուտակումները, լրացուցիչ լիազորություններ և ֆինանսներ տրամադրել մարզերին, իրական քայլեր կատարել ընտրություններում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ, սառեցնել հարկերի փոփոխությունը և արգելք սահմանել դրանց բարձրացման համար ու տնտեսության ապակարգավորում կատարել։
Սակայն այդ քայլերն առանձին–առանձին ոչինչ չեն փոխի, վստահ է Կուդրինը։ Անհրաժեշտ է վերադարձնել երկրի բիզնեսի և հասարակության վստահությունը տնտեսության և իշխանությունների ու միմյանց նկատմամբ, կարծում է ֆինանսների փոխնախարարը։
«Փորձելով վերադարձնել վստահությունը` պետք է հենվել հասարակության` ժամանակակից և աշխարհում ստուգված բաց լինելու, հասարակության հետ գործակցությամբ քաղաքականության և բոլոր ընթացակարգերի թափանցիկության ինստիտուտը։ Մենաշնորհային իշխանությունը, հասարակությանը չենթարկվող իրավապահ մարմինները, որոնք կախված են միայն պետի կամքից, չեն կարող և չեն կարողանա արդյունավետ դառնալ»,– ասվում է հոդվածում։ -0-