Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

McDonald's–ը հրաժարվել է Heinz–ի կետչուպից

28.10.2013, 10:41
McDonald's արագ սննդի ցանցը որոշել է հրաժարվել է սոուսների հայտնի արտադրող Heinz ընկերության ծառայություններից։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։
McDonald's–ը հրաժարվել է Heinz–ի կետչուպից
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. McDonald's արագ սննդի ցանցը որոշել է հրաժարվել է սոուսների հայտնի արտադրող Heinz ընկերության ծառայություններից։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

Սննդի արտադրությամբ զբաղվող պիտսբուրգյան ընկերությունն ավելի քան 40 տարի համագործակցում էր McDonald's–ի հետ։ Սակայն Heinz–ի ղեկավարության փոփոխության պատճառով McDonald's–ը որոշեց վերանայել իրենց հարաբերությունները։ Հունիսին Heinz–ը գլխավորեց Բեռնարդո Հիզը, ով միաժամանակ Burger King–ի տնօրենների խորհրդի փոխնախագահն է։ Այս ամենը կարող էր շահերի բախում առաջացնել։

McDonald's ընկերությունն իր մտադրության մասին արդեն տեղեկացրել է Heinz ընկերությանը, կետչուպի արտադրողի ծառայություններից հրաժարվելու գործընթացն իրականացվելու է հարթ և կանոնավոր։ Heinz–ի կողմից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել։

McDonald's–ը ողջ աշխարհում ավելի քան 34 հազար սննդի կետ ունի։ Heinz–ի տեղն այժմ կարող են զբաղեցնել կետչուպների արտադրությամբ զբաղվող Hunt's և Del Monte ընկերությունները։–0–