Հունաստանի ֆինանսների նախարարություն. «Մենք ավել փող չենք ուզում եվրագոտուց»
15.06.2015,
14:42
Հունաստանը ճգնաժամի մեջ է, սակայն պետք է ընդամենը մի քանի ամիս, որպեսզի երկրի տնտեսությունն ավելի լավ ընթացք ստանա։ Ինչպես հաղորդում է Փրայմը, երկուշաբթի գերմանական Bild թերթի հետ զրույցում ասել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի, /ԱՌԿԱ/. Հունաստանը ճգնաժամի մեջ է, սակայն պետք է ընդամենը մի քանի ամիս, որպեսզի երկրի տնտեսությունն ավելի լավ ընթացք ստանա։ Ինչպես հաղորդում է Փրայմը, երկուշաբթի գերմանական Bild թերթի հետ զրույցում ասել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը։
«Հունաստանը ճգնաժամի մեջ է, և թվում է, որ failed State է`չկայացած պետություն։ Բայց... վարկատուների հետ խելամիտ միավորվելու դեպքում մեզ պետք է ընդամենը մի քանի ամիս շրջադարձի համար։ Դրանից հետո մենք արդեն խնդիր չենք լինի Եվրոպայի համար»,– ասել է հույն նախարարը։
«Մենք ավելի շատ փող չենք ուզում։ Գերմանիան և եվրագոտու մնացած մասը մեզ չափից շատ փող են տվել, և դա իզուր չէ։ Մենք ոչ մի ցենտ չենք ուզում աշխատավարձերի, կենսաթոշակների և պարտքը մարելու համար»,– ասել է նախարարը։
Վարուֆակիսը բացառում է եվրագոտուց Հունաստանի դուրս գալը։ «Բայց ոչ ոք չի կարող ամեն ինչ բացառել, ես նույնպես չեմ կարող բացառել, որ երկնաքարը չի բախվի Երկրի հետ։ Բայց ես գիտեմ, որ տիկին Մերկելը, իմ գործընկեր Վոլֆգանգ Շոյբլեն, ես և բոլոր եվրոպական առաջնորդները պատասխանատվություն ենք կրում մեր ժողովուրդների համար. մենք պետք է խուսափենք դժբախտությունից»,– ասել է նախարարը։
Միջազգային վարկատուների հետ բանակցություններում Աթենքի նպատակն է պարտքային վճարումները համադրել տնտեսական զարգացման ցուցանիշների հետ, այնուհետև պարտքերի վերահաշվարկ կատարել, ասել է Վարուֆակիսը։ «Այսպիսով, մենք կարող են երաշխավորել, ինչպես նաև այնքան պարտքային պարտավորությունների վճարում իրականացնել, որքան հնարավոր է։ Եթե մենք ավելի շատ միջոցներ հավաքենք, մենք կարող ենք վճարել ավելի բարձր տոկոսադրույքով։ Պարզապես մենք պարտքը մարելու ժամկետների երկարացման կարիք ունենք»,– ասել է նախարարը։
«Օրինակ` ամռանը մենք պետք է ԵԿԲ–ին վճարենք 7 մլրդ եվրո։ Մենք այդքան գումար չունենք։ Պե՞տք է արդյոք կրկին հույսը դնենք գերմանացի հարկատուների վրա, որոնցից մենք պարտք կվերցնենք այդ փողերը, որպեսզի վճարենք ԵԿԲ–ի հին պարտքերը։ Դա անիմաստ է։ Տվեք մեզ դեպի ապագա շարժվելու հնարավորություն»,– հայտարարել է նախարարը։
Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ ավելի քան 240 մլրդ եվրոյի չափով պարտքի կարգավորման շուրջ, որը կուտակվել է 2010 և 2012թթ.–ին հունական բյուջեն դեֆոլտից փրկելուց հետո։ Վարկատուների կանխատեսումները չարդարացան, նրանք կարծում էին, թե տնտեսման խիստ միջոցները թույլ կտան Հունաստանին վճարել պարտքերը։ Հունվարին իշխանության եկած ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցության կառավարությունը պնդեց, որ վարկատուների հետ նոր բանակցություններ անցկացնեն։ Սակայն Հունաստանի իշխանության և միջազգայի վարկատուների ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների ավարտը դեռ չի երևում։ –0–