Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մեքսիկական ծոցում խոշոր նավթահանք է հայտնաբերվել

30.08.2012, 14:10
Pemex մեքսիկական պետական նավթային ընկերությունը Մեքսիկական ծոցում՝ երկրի խութում, խոշոր նավթահանք է հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով պետության ղեկավար Ֆելիպե Կալդերոնին:
Մեքսիկական ծոցում խոշոր նավթահանք է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Pemex մեքսիկական պետական նավթային ընկերությունը Մեքսիկական ծոցում՝ երկրի խութում, խոշոր նավթահանք է հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով պետության ղեկավար Ֆելիպե Կալդերոնին:

Ինչպես տեղեկացնում է Ասոշիէյթիդ Պրեսը, Pemex-ն ԱՄՆ տարածքային ջրերից 39 կմ հեռավորության վրա՝ Մեքսիկական ծոցի խութում 5 հազար մետր խորությամբ հետախուզական բովանցք է հորատել: Ըստ նախնական տվյալների, նավթահանքի պաշարները կարող են 250-400 մլն բարել կազմել:

Ըստ Կալդերոնի, նավթահանքի արդյունահանման տարեկան ծավալը կարող է հավասարվել ներկա պահին Pemex-ի կողմից արդյունահանվող նավթի ծավալի մեկ երրորդին: -0-

Նախորդ օրը G7 երկրների (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Ճապոնիա) ֆինանսների նախարարները կոչ են արել նավթարդյունահանողներին ավելացնել նավթի արտադրության ծավալները, քանի որ ածխաջրածինների բարձր գները լուրջ ռիսկեր են ստեղծում գլոբալ էկոնոմիկայի համար: Նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել աջակցելու նավթի ռազմավարական պաշարների օգտագործմանը՝ շուկայի պակասուրդը կանխելու համար: -0-