Рейтинг@Mail.ru
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Մերկելը կոչ է արել Հռոմի Պապին աջակցել խիստ տնտեսմանը

20.05.2013, 10:55
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ ընդունելության ժամանակ կոչ է արել աջակցել խիստ ֆինանսական կարգապահությանը։ Գերմանացի առաջնորդի խոսքը ոչ ուղղակի  պատասխանն էր պոնտիֆիկոսի մայիսի 16–ի ելույթին, որտեղ նա քննադատել էր համաշխարհային ֆինանսական համակարգը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։
Մերկելը կոչ է արել Հռոմի Պապին աջակցել խիստ տնտեսմանը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ ընդունելության ժամանակ կոչ է արել աջակցել խիստ ֆինանսական կարգապահությանը։ Գերմանացի առաջնորդի խոսքը ոչ ուղղակի  պատասխանն էր պոնտիֆիկոսի մայիսի 16–ի ելույթին, որտեղ նա քննադատել էր համաշխարհային ֆինանսական համակարգը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Գերմանայի կանցլերի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հանդիպումը տևել է 45 րոպե։ Այն տեղի է ունեցել պապական գրադարանում և մասնավոր բնույթ է կրել։

Հանդիպումից հետո Մերկելը նշել է, որ ճգնաժամերն առաջանում են այն ժամանակ, երբ չեն պահպանվում շուկայի կանոնները։ Նա հայտարարել է, որ վերջին շրջանում եվրագոտու տնտեսության ճգնաժամային երևույթների դեմ պայքարում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց, սակայն առջևում դեռ շատ աշխատանքներ կան։

Ըստ նրա` Պապի հետ զրույցը վերաբերում էր գլոբալացման, Եվրամիության և աշխարհում ԵՄ–ի դերի հարցերին։

«Պապ Ֆրանցիսկոսն ինձ հայտարարեց, որ մենք արդար Եվրոպայի կարիք ունենք։ Ես նրա խոսքերը ոգևորիչ եմ համարում»,– նշել է կանցլերը։ Նա ավելացրել է նաև, որ իրեն Պապի հետ հոգեհարազատ է դարձնում դիկտատուրայի օրոք կյանքի փորձը։ Հիշեցնենք, որ պանտիֆիկոսը 1976–1983թթ.–ին ապրել է Արգենտինայում, որտեղ ռազմական խունտան էր իշխում։ –0–