Ռուսաստանում 2016 թ.–ին հնարավոր է միգրացիոն ոստիկանություն ստեղծվի
26.03.2014,
11:06
Դաշնային միգրացիոն ծառայությունը սկսել է իր աշխատանքը «Իմիգրացիոն վերահսկողության մասին» օրինագծի ուղղությամբ, որը պետք է ուժի մեջ մտնի 2016 թ.–ին։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Դաշնային միգրացիոն ծառայությունը սկսել է իր աշխատանքը «Իմիգրացիոն վերահսկողության մասին» օրինագծի ուղղությամբ, որը պետք է ուժի մեջ մտնի 2016 թ.–ին։
«Կոմերսանտ» թերթի տեղեկատվության համաձայն` այս փաստաթղթի օգնությամբ ԴՄԾ–ն նախատեսում է ոստիկանական գործառույթներ ստանալ։
Օրինագծով նախատեսվում է իմիգրացիոն վերահսկողության մարմիններին իրավունք տալ «ստուգել օտարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, իրավունք տալ օտարերկրյա քաղաքացիների անձնական զննություն իրականացնել, պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր իմիգրացիոն վերահսկողության իրականացման շրջանակներում»։
««Իմիրագիոն վերահսկողության» մարմինները կդառնան ԴՄԾ ստորաբաժանումները», – նշում է հրատարակությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նման օրինագծի գրանցման մասին տեղեկատվությունը հայտնվել էր ավելի շուտ նորմատիվային և իրավական ակտերի պատրաստման կայքում։ Փաստաթղթին կից կարճ տեղեկագրում նշվում էր, որ ընդունման դեպքում օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն 2016 թ.–ին։
Նախորդ տարի ընդհանուր առմամբ Ռուսաստան է այցելել մոտ 17,7 մլն օտարերկրացի։–0–