Նախկին «Տրոյկա Դիալոգը» վաճառել է ԱՎՏՈՎԱԶ–ի բաժնետոմսերի փաթեթը
18.04.2013,
11:06
Sberbank CIB ընկերությունը (ավելի վաղ` «Տրոյկա Դիալոգ») վաճառել է ԱՎՏՈՎԱԶ–ի բաժնետոմսերի փաթեթի 20.53 տոկոսը «Ռոստեխ» պետկորպորացիայի և Renault-Nissan դաշինքի Rostec Auto BV համատեղ ձեռնարկությանը։ Այդ տեղեկությունը հաստատել են «Ռոստեխում», գրում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Sberbank CIB ընկերությունը (ավելի վաղ` «Տրոյկա Դիալոգ») վաճառել է ԱՎՏՈՎԱԶ–ի բաժնետոմսերի փաթեթի 20.53 տոկոսը «Ռոստեխ» պետկորպորացիայի և Renault-Nissan դաշինքի Rostec Auto BV համատեղ ձեռնարկությանը։ Այդ տեղեկությունը հաստատել են «Ռոստեխում», գրում է РБК–ն։
Գործարքի մանրամասները չեն նշվում։ Ներկայում ՀՁ–ում բաժնետոմսերի փաթեթները բաշխված են հետևյալ կերպ` Renault-Nissan–ին պատկանում է 52,66%–ը, «Ռոստեխին»` 47,3%–ը։
Ավելի վաղ այս շաբաթ հայտարարվել էր, որ Troika Dialog–ն ԱՎՏՈՎԱԶ–ի`իրեն պատկանող բաժնետոմսերը փոխանցել է Rostec Auto BV–ին։ Իրենց բաժնեմասերը ՀՁ–ին են փոխանցել նաև «Ռոստեխը» (28,98%) և «Ռենո» կոնցեռնը (25%)։ Այսպիսով, ՀՁ–ին է պատկանում ԱՎՏՈՎԱԶ–ի բաժնետոմսերի մետ 74.5 տոկոսը։
Նշենք, որ «Ռոստեխի» և Renault-Nissan դաշինքի համատեղ ձեռնարկություն ստեղծելու գործարքի պայմաններին համապատասխան, որը կվերահսկի ԱՎՏՈՎԱԶ–ը, ֆրանկա–ճապոնական դաշինքը համատեղ ձեռնարկության մեջ կներդնի 23 մլրդ ռուբլի։
Այդ ներդրումների արդյունքում 2014 թվականի կեսերին այն կստանա ՀՁ–ի կապիտալի 67.13 տոկոսը (50,1% - Renault և Nissan - 17,03%)։ «Ռոստեխը» կվերահսկի համատեղ ձեռնարկության 32.87 տոկոսը։ Միաժամանակ, հենց ինքը ՀՁ–ն կտիրապետի ռուսական ավտոկոնցեռնի բաժնետոմսերի 74.5 տոկոսին։
Հիշեցնենք, որ 2012 թվականի արդյունքներով Renault–ն «ԱՎՏՈՎԱԶ» ԲԲԸ–ում մասնակցությունից ստացել է 186 մլն եվրոյի շահույթ, ինչը 3.7 անգամ գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը։ Միաժամանակ, 2010 թվականին ֆրանսիական ավտոհսկան ԱՎՏՈՎԱԶ–ում մասնակցությունից կրել է 21 մլն եվրոյի վնաս։
«ԱՎՏՈՎԱԶ» ԲԲԸ–ն (Տոլյատի) գրանցվել է 1993 թվականի հունվարի 5–ին։ ԱՎՏՈՎԱԶ–ի հիմնական բաժնետերերի միջև բաժնեմասերը բաշխվել են հետևյալ կերպ` «Ռոստեխ»` մոտ 29 տոկոս, Sberbank CIB` 20,13 տոկոս և Renault` 25 տոկոս։
2012 թվականին Ռուսաստանում ԱՎՏՈՎԱԶ–ի վաճառքները կազմել են 537 625 Lada ավտոմեքենաներ (- 7% к 2011г.)։ Ընկերության մաքուր շահույթն ըստ Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների 2012 թվականին կազմել է 29.4 մլրդ ռուբլի (աճը 2011 թ.–ի նկատմամբ` 4,4 անգամ), հասույթը` 190,1 մլրդ դրամ։ (+8,6%). -0-