Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Նավթը թանկանում է ՉԺՀ–ի տվյալներին սպասելու ֆոնին

09.08.2013, 13:18
Նավթի համաշխարհային գներն աճում են նախօրեին` օգոստոսի 8–ին գրանցած նվազումից, ինչպես նաև «սև ոսկու»` աշխարհի երկրորդ խոշորագույն սպառող Չինաստանից վիճակագրությանը սպասելուց հետո, վկայում են բորսաների տվյալները։
Նավթը թանկանում է ՉԺՀ–ի տվյալներին սպասելու ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գներն աճում են նախօրեին` օգոստոսի 8–ին գրանցած նվազումից, ինչպես նաև «սև ոսկու»` աշխարհի երկրորդ խոշորագույն սպառող Չինաստանից վիճակագրությանը սպասելուց հետո, վկայում են բորսաների տվյալները։

Հինգշաբթի օրվա նվազումը կապված է ԱՄՆ–ում խթանող քայլերի ծավալի կրճատման պահպանվող սպասելիքների, ինչպես նաև երկրում հումքի պաշարների տվյալների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն օգոստոսի 7–ին հայտնել է, որ օգոստոսի 2–ին ավարտված շաբաթվա ընթացքում նավթի առևտրային պաշարները կրճատվել են 1.3 բարելով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին 2 միլիոնի կրճատում։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ շաբաթվա ընթացքում երկրում նավթի արդյունահանումն աճել է 18 հազար բարելով` օրական մինչև 7.56 միլիոն բարել, որն առավելագույնն է 1989 թվականից։ Ընթացիկ տարում արդյունահանման ծավալն աճել է 8.2 տոկոսով։

Ավելի ուշ ուրբաթ ներդրողներն ակնկալում են արդյունաբերական արտադրության ծավալի տվյալների և ՉԺՀ–ում հուլիսին մանրածախ վաճառքների տվյալների հրապարակման։ «Եթե մանրածախ վաճառքների տվյալները կանխատեսումներից դրական լինեն և մենք տեսնենք սպառողական ակտիվության աճ, նավթի աճը կարող է բալանսավորվել»,– կարծում է Սիդնեյում CMC Markets–ի գլխավոր շուկայական ռազմավար Մայքլ Մըքքարթին (Michael McCarthy), ում խոսքն է մեջբերում Bloomberg գործակալությունը։ -0-