Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նավթի գները նվազեցին, երբ Իրանը վերսկսեց բանակցությունները «վեցնյակի» հետ

10.04.2012, 13:28
Բորսաների տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները նվազել են միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունների վերսկսման վերաբերյալ տեղեկությունների ֆոնին:
Նավթի գները նվազեցին, երբ Իրանը վերսկսեց բանակցությունները «վեցնյակի» հետ
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բորսաների տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները նվազել են միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունների վերսկսման վերաբերյալ տեղեկությունների ֆոնին: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գները IСE (InterContinental Exchange Futures) լոնդոնյան բորսայում առուվաճառքի արդյունքներով նվազել են 0,76 դոլարով՝ բարելի դիմաց հասնելով 122,67 դոլարի: NYMEХ (New York Merchantile Exchange) նյույորքյան բորսայում Light Sweet Crude Oil տեսակի ամերիկյան թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,85 դոլարով՝ բարելի դիմաց մինչև 102,46 դոլար: Ավելի վաղ՝ երկուշաբթի, ԶԼՄ-ները, հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերի Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, հայտնել էին, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունները կվերսկսվեն շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, Ստամբուլում: