Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի լուրերի ֆոնին
05.03.2013,
11:15
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առուվաճառքների արդյունքներով նվազել են ՉԺՀ–ի անշարժ գույքի համար սահմանած սահմանափակումների, ինչպես նաև ԱՄՆ–ում պետական ծախսերի որոշում ընդունելու ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առուվաճառքների արդյունքներով նվազել են ՉԺՀ–ի անշարժ գույքի համար սահմանած սահմանափակումների, ինչպես նաև ԱՄՆ–ում պետական ծախսերի որոշում ընդունելու ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը Լոնդոնի բորսայի առուվաճառքի ավարտին նվազել է 0,31 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 110.9 դոլար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է 0.56 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 90.13 դոլար
Երկուշաբթի Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել հարկն անշարժ գույքի վաճառողների համար, ավելացնել դրույքաչափերը և սահմանափակել բնակարանի երկրորդ միավորի գնումը գների աճը զսպելու նպատակով։ Բացի այդ, որոշվել է մինչև 2015 թվականը քաղաքներում գրանցված բնակարանների սեփականատերերին ինտերնետ–բազա ստեղծել` այդ հատվածում գործարքների վերահսկողությունն ուժեղացնելու համար։
Ներդրողներին մտահոգում է նաև այն, որ ԱՄՆ դեմոկրատները և հանրապետականները չեն կարողանում համաձայնության գալ պետական ծախսերի և հարկային համակարգի ոլորտի բարեփոխումների հարցում, ինչը հանգեցրել է նախորդ շաբաթ երկրի բյուջեի ավտոմատ սեկվեստրի ընթացակարգի։ Թեև նախագահ Բարաք Օբամայի և կուսակցությունների առաջնորդների բանակցությունները շարունակվում են, բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ վերջնական համաձայնագիրը կարող է ընդունվել միայն մի քանի շաբաթ կամ ամիս անց։
-0-