Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ի պաշարների մասին տվյալների ֆոնին

07.03.2013, 11:35
Brent Crude Oil հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը չորեքշաբթի Լոնդոնի բորսայում նվազել է 0.55 դոլարով` բարելի դիմաց մինչև 111.06 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ի պաշարների մասին տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Brent Crude Oil հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը չորեքշաբթի Լոնդոնի բորսայում նվազել է 0.55 դոլարով` բարելի դիմաց մինչև 111.06 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի բորսայում նվազել է 0.39 դոլարով` բարելի դիմաց մինչև 90.43 դոլար։

ԱՄՆ–ի նավթի առևտրային պաշարները (բացառելով ռազմավարական պաշարները) մարտի մեկին աճել են 3.8 միլիոն բարելով կամ մեկ տոկոսով` մինչև 381.4 միլիոն բարել։ Միաժամանակ վերլուծաբանները սպասում էին միայն 1.1 միլիոն բարելի աճ։

Միաժամանակ «սև ոսկու» գների բացասական դինամիկան զսպում են ԱՄՆ–ի դրական մակրոտնտեսական լուրերը։ Այսպես, չորեքշաբթի պարզ է դարձել, որ ԱՄՆ մասնավոր ընկերությունների աշխատատեղերի թիվն ընթացիկ տարվա փետրվարին ավելացել է 198 հազարով հունվարի համեմատ, երբ դեպի բարձրացում վերանայված տվյալների ցուցանիշն ավելացել էր 215 հազար տեղով։ Վերլուծաբաններն ակնկալում էին ավելի համեստ աճ` 170 հազարով։ -0-