Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ ԴՊՀ որոշումների ֆոնին

21.03.2013, 10:18
Չորեքշաբթի` մարտի 20-ին կայացած առուվաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճել են։ Պատճառը ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշումն է` տոկոսադրույքը թողնել պատմական ցածր մակարդակում և շարունակել երկրի տնտեսությունը խթանելու միջոցների կիրառումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ ԴՊՀ որոշումների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի` մարտի 20-ին կայացած առուվաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճել են։ Պատճառը ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշումն է` տոկոսադրույքը թողնել պատմական ցածր մակարդակում և շարունակել երկրի տնտեսությունը խթանելու միջոցների կիրառումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,27 դոլարով` բարելի դիմաց մինչև 108,72 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,8 դոլարով` բարելի դիմաց մինչև 92,96 դոլար։

Ավելի վաղ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն նշել էր, որ ամերիկյան տնտեսությունը բարելավվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նա նաև հայտարարել էր, որ ԴՊՀ–ն մտադիր է տոկոսադրույքը պահպանել նույն մակարդակում, քանի դեռ գործազրկությունը չի հասել 6.5 տոկոսի (այդ ցուցանշն այս պահին 7.7 տոկոս է կազմում)։-0-