Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Նավթի համաշխարհային գներն աճել են ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

27.07.2012, 13:33
Համաշխարհային շուկաներում նավթի գները հինգշաբթի՝ հուլիսի 26-ին, աճել են Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի՝ եվրոյի պահպանման վերաբերյալ կարգավորիչի պատրաստակամության  հայտարարությունների ֆոնին, հայտնում է Bloomberg գործակալությունը։  
Նավթի համաշխարհային գներն աճել են ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային շուկաներում նավթի գները հինգշաբթի՝ հուլիսի 26-ին, աճել են Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի՝ եվրոյի պահպանման վերաբերյալ կարգավորիչի պատրաստակամության  հայտարարությունների ֆոնին, հայտնում է Bloomberg գործակալությունը։ 

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գները IСE (InterContinental Exchange Futures) լոնդոնյան բորսայում առուվաճառքի արդյունքում բարձրացել է 0,88 դոլարով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 105,26 դոլար։

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil տեսակի ամերկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,42 դոլարով՝ բարելի դիմաց կազմելով 89,39 դոլար։

Դրագին ավելի վաղ հավաստիացրել էր, որ եվրոպական կայունացնող մեխանիզմները պատրաստ են ավելի լավ աշխատել, քան նախկինում, որովհետև Եվրոպայի Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը, ըստ նրա ղեկավարի, պետությունների և բանկերի միջև կապերի խզումն է, սակայն, նրա կարծիքով, պարտքի ճգնաժամի հաղթահարման համար նախևառաջ պետք է գործեն կառավարությունները, և ոչ թե ԵԿԲ-ն։ -0