ԱՄՆ–ի արդյունահանման ծավալների նվազման ֆոնին բարձրացել են նավթի համաշխարհային գները
01.10.2015,
13:09
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի դրական շարժ են արձանագրել ԱՄՆ–ում հումքի պահուստային վիճակագրության ֆոնին. վիճակագրությունը ցույց է տվել, որ երկրում արդյունահանման ծավալները նվազում են։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով առուվաճառքի ցուցանիշները։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի դրական շարժ են արձանագրել ԱՄՆ–ում հումքի պահուստային վիճակագրության ֆոնին. վիճակագրությունը ցույց է տվել, որ երկրում արդյունահանման ծավալները նվազում են։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով առուվաճառքի ցուցանիշները։
Երևանի ժամանակով ժամը 8.58-ի դրությամբ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,53%–ով և մեկ բարելի դիմաց 48.76 դոլար կազմել։ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,32%–ով` մեկ դոլարի դիմաց կազմելով 45.68 դոլար։
Սեպտեմբերի 25-ի դրությամբ ԱՄՆ–ում նավթի առևտրային պահուստները (բացի ռազմավարական պահուստից), երկրի էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն, մեկ շաբաթում անսպասելի աճել են 4 մլն բարելով կամ 0,9%–ով` մինչև 457.9 մլն բարել։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ցուցանիշը կավելանա 0.102 մլն բարելով` մինչև 454.102 մլն բարել։ Կոմերցիոն պահուստները տարեկան կտրվածքով ավելացել են մոտ 28%–ով։
Նավթի արդյունահանումը մեկ շաբաթում նվազել է 0,43%–ով կամ 24 ժամվա ընթացքում 40 հազար բարելով` կազմելով 9.096 մլն բարել։ Բացի այդ, ԱՄՆ–ի ամենախոշոր Cushing–ի տերմինալում նավթի պահուստները նվազել են 1 մլն բարելով` հասնելով 53 միլիոնի։
«Տարբեր ազդակները հավանաբար երկու կողմից են ազդում նավթի գների վրա, քանի որ ԱՄՆ արդյունահանումը շարունակվում է նվազել, այն դեպքում, երբ ՕՊԵԿ–ը սեպտեմբերին 16 անգամ բարձրացրել է քվոտան (արդյունահանման – խմբ.)` հասցնելով օրական 30 մլն բարելի», – Ֆրանս Փրես գործակալությունը մեջբերում է IG Markets շուկայի ռազմագետ Բեռնարդ Աուի (Bernard Aw) մեկնաբանությունը։ -0-