Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նավթն էժանացել է Սիրիայի խնդրի լուծման հարցում գրանցված տեղաշարժերի ֆոնին

18.09.2013, 10:44
Երեքշաբթի` սեպտեմբերի 17–ին, նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում նոր տեղաշարժերի ֆոնի ներքո, ինչպես նաև դրամային քաղաքականության հարցով ԴՊՀ–ի որոշման նախաշեմին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավթն էժանացել է Սիրիայի խնդրի լուծման հարցում գրանցված տեղաշարժերի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` սեպտեմբերի 17–ին, նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում նոր տեղաշարժերի ֆոնի ներքո, ինչպես նաև դրամային քաղաքականության հարցով ԴՊՀ–ի որոշման նախաշեմին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,17 դոլարով և կազմել է մեկ բարելի դիմաց 105,42 դոլար։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,88 դոլարով` բարելի դիմաց դառնալով մինչև 108,19 դոլարի։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 14–ին Ժնևում համաձայնեցրել են Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման կամ մինչև 2014 թվականի կեսերն այդ զենքի վերացման կարգը։ Վերջինս ենթադրում է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) կմշակի համապատասխան նախագիծ, որի իրագործման համար ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձև կընդունվի։

Շուկայի ուշադրության կենտրում է այսօր մեկնարկած ԱՄՆ ԴՊՀ–ի Բաց շուկաների հանձնաժողովի երկօրյա նիստի արդյունքների հրապարակումը։ Արդեն մի քանի ամիս վերլուծաբանները նշում են, որ նիստի շրջանակներում կարող է ակտիվների գնման ծավալի նվազման մասին որոշում ընդունվել։–0–