Նավթն էժանանում է Մերձավոր Արևելքի վերաբերյալ մտավախությունների կրճատման ֆոնին
23.11.2012,
10:55
Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի հասնելուց հետո Գազայի հատվածում իրավիճակի սրման վերաբերյալ մտավախությունների կրճատման ֆոնին նավթի համաշխարհային գներն ուրբաթ նվազել են, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի հասնելուց հետո Գազայի հատվածում իրավիճակի սրման վերաբերյալ մտավախությունների կրճատման ֆոնին նավթի համաշխարհային գներն ուրբաթ նվազել են, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի:
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը 09:08 րոպեին նվազել է 0,21 դոլարով կամ 0,19 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 110,34 դոլար: WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,15 դոլարով՝ բարելի դիմաց կազմելով 87,23 դոլար:
Իսրայելական բանակը նախօրեին սկսել է այն պահուստայինների ապամոբիլիզացումը, ովքեր պետք է մասնակցեին Գազայի հատվածում ռազմական օպերացիային: Ամերիկաեգիպտական միջնորդությամբ ձեռք բերած հրադադարն ուժի մեջ է մտել չորեքշաբթի երեկոյան:
Իսրայելական «Ամպի սյուն» օպերացիան, որը պատասխան է դարձել Պաղեստինի կողմից հաճախակի դարձած ռմբահարումներին, Գազայի հատվածում շարունակվում էր նոյեմբերի 14-ից: Օպերացիայի ընթացքում իսրայելցիները հեռահար հարվածներ են հասցրել անկլավի հարյուրավոր թիրախներին: Նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան հակամարտության կողմերը հրադադարի մասին համաձայնության են եկել: Հրադադար հայտարարելուց հետո Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ զինծառայողները դադարեցրել են ռազմական գործողություններն անկլավում, սակայն պաղեստինցի գրոհայինների կողմից հրադադարի մեկնարկից հետո մի քանի հրթիռակոծում է գրանցվել: Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 160-ը:
«Նավթն ընկնում է Մերձավոր Արևելքում կոնսոլիդացման և հրադադարի ֆոնին»,- կարծում է Mirae Assets Securities Ltd. Էներգառեսուրսների շուկաների ուսումնասիրման ղեկավար Գորդոն Քվանը, ում վկայաբերում է Bloomberg-ը: Փորձագետի կարծիքով, նավթի գնի նվազումը շարունակական չի լինի, քանի որ Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների երկարատև անդորր չի սպասվում:-0-