Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Օբաման իր արձակուրդը կզոհաբերի հանուն սեկվեստրը կանխելու վերաբերյալ բանակցությունների

26.12.2012, 10:55
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոն կվերադառնա Հոնոլուլուից, որտեղ ավանդաբար անցկացնում է ձմեռային արձակուրդը, որպեսզի շարունակի հանրապետականների հետ սեկվեստրը կանխելու վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Օբաման իր արձակուրդը կզոհաբերի հանուն սեկվեստրը կանխելու վերաբերյալ բանակցությունների
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոն կվերադառնա Հոնոլուլուից, որտեղ ավանդաբար անցկացնում է ձմեռային արձակուրդը, որպեսզի շարունակի հանրապետականների հետ սեկվեստրը կանխելու վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահը կլքի Հոնոլուլուն։ Առաջին տիկինը և դուստրերը կմնան Հավայան կղզիներում»,– ասվում է նախագահի ժամանակացույցում, որը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։

Հինգերորդ շաբաթը շարունակվող բյուջետային բանակցությունների մասնակիցները` աշխատակազմը և ԱՄՆ կոնգրեսը, աստիճանաբար մոտենում են փոխզիջման։ Բանակցությունների ընթացքում հարկային հարցն առանցքային է։ Բյուջեի եկամուտները բարձրացնելու համար Օբաման առաջարկում է չեղյալ համարել արտոնություններն այն ամերիկացիների համար, ովքեր տարեկան 250 հազար դոլարից ավելի են վաստակում, ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները պատրաստ է խոսել միայն միլիոնատերերի համար նախատեսված հարկերի բարձրացման մասին։

Բյուջետային բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ–ին 2013թ.–ի սկզբից բյուջեի ավտոմատ սեկվեստր է սպասվում` 1,2 տրլն դոլարով ծախսերի կրճատում` ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև հավասար տեղաբաշխում։ –0–