Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի վնասը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը

22.05.2013, 10:52
Օկլահոմա ամերիկյան նահանգում տեղի ունեցած պտտահողմի վնասը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը, հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղում անելով նահանգի ապահովագրական դեպարտամենտին։

Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի վնասը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Օկլահոմա ամերիկյան նահանգում տեղի ունեցած պտտահողմի վնասը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը, հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղում անելով նահանգի ապահովագրական դեպարտամենտին։

Տվյալները խիստ նախնական բնույթ են կրում, քանի որ վնասը գնահատելու ուղղությամբ աշխատանքները դեռ ավարտված չեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ–ի դաշնային իշխանությունները խոստացել են օգնել նահանգին աղետի հետքերը վերացնելու հարցում։

Զոհերի մասին տվյալները տարբեր են։

Օկլահոմա նահանգում տեղի ունեցած ավերիչ պտտահողմի զոհերի հաստատված թիվը կազմում է 51 մարդ, տեղեկացնում է ԱՄՆ–ի արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը (FEMA)։

«Մահվան ելքով 51 դեպքը հաստատված է, ԶԼՄ–ները տեղեկացնում են 91–ի մասին»,– ասվում է գործակալության նյութերում։

Ավելի վաղ նահանգի դատաբժշկական փորձագետը հայտնել էր, որ պտտահողմի զոհերի թիվը կազմել է 24 մարդ։ Ըստ նրա` խառնաշփոթը բացատրվում է նրանով, որ հնարավոր է մի քանիսին կրկնակի են հաշվել։
Երկուշաբթի Օկլահոմա նահանգում հզոր պտտահողմ է տեղի ունեցել, որն ամբողջովին ավերել է տները, այդ թվում տարրական դասարանների դպրոցը։ Քամու ուժգնությունը հասել է 320կմ/ժ։  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի նահանգը բնական աղետի գոտի է հայտարարել։–0–