Honda ավտոկոնցեռնը հետ է կանչում ավելի քան 400 հազար ավտոմեքենա
23.09.2013,
10:39
Honda ճապոնական ավտոկոնցեռնը հայտարարել է ԱՄՆ–ում արտադրված 450 հազար ավտոմեքենաների հետկանչի մասին` անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Honda ճապոնական ավտոկոնցեռնը հայտարարել է ԱՄՆ–ում արտադրված 450 հազար ավտոմեքենաների հետկանչի մասին` անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հետ են կանչվել 2003 թ.–ին արտադրված Acura և MDX մոդելները, ինչպես նաև 2003–2004 թ.–ին արտադրված Odyssey մոդելը։ Հավանականություն կա, որ անվտանգության բարձիկը կարող է գործարկվել ավտոմեքենայի շարժման ժամանակ։ Ճապոնիայից բացի հետ են կանչվել ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում գտնվող մեքենաները։
Հունիսին ավտոկոնցեռնը տարատեսակ թերությունների պատճառով ներքին շուկայում հետ է կանչել 450 հազար ավտոմեքենա ։
Honda Motor–ը հիմնադրվել է 1946 թ.–ին։ Մինչև 1960–ականները ընկերությունը զբաղվում էր բացառապես մոտոցիկլաշինությամբ, և միայն 1970 թ.–ին այն միջազգային շուկայում կարողացավ իրեն դրսևորել որպես առաջատար ճապոնական ավտոարտադրողներից մեկը։ Ընկերության գլխավոր գրասենյակը Տոկիոյում է։ Այժմ Honda–ն աշխարհի 33 երկրներում ավելի քան 100 գործարան ունի։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 200 հազար մարդ։–0–