Oxfam: մարդկության կեսը մեկ տրիլիոն դոլարով աղքատացել է հինգ տարվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Երկիր մոլորակի մարդկության ամենաաղքատ կեսի` ավելի քան 3.6 միլիարդ մարդու ընդհանուր կարողությունը 2010 թվականից նվազել է ավելի քան 1 տրիլիոն դոլարով։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնում է աղքատության դեմ պայքարող Oxfam ոչ առևտրային կազմակերպությունը։
Ճիշտ նույնքան գումարի էլ տիրապետում են աշխարհի 62 ամենաաղքատ մարդիկ, որոնց կարողությունը նույն ժամանակահատվածում աճել է 1.76 տրիլիոն դոլարով։ Հինգ տարի 388 մարդ է ունեցել այնքան կարողություն, որը կարելի է համեմատել մարդկության կեսից ավելիի ունեցած գումարի հետ։
Աղքատների և հարուստների կարողության միջև աճող տարբերության պատճառների թվում կազմակերպությունը նշում է բնակչության առավել հարուստ շերտին հասանելի հարկային արտոնությունները, աշխատանքի առավելագույն և նվազագույն վարձատրության ավելացումը և աշխատողների ֆինանսական պարգևատրման կրճատումը։ -0-