Էտինգեր. «Ռուսական նավթի և գազի մատակարարումը չպետք է ընդգրկվի պատժամիջոցների ցանկում»
24.07.2014,
11:52
Ռուսական նավթի և գազի մատակարարումը Եվրոպա «պետք է պատժամիջոցի օբյեկտ չլինի», հայտարարել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական նավթի և գազի մատակարարումը Եվրոպա «պետք է պատժամիջոցի օբյեկտ չլինի», հայտարարել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:
«Ես միշտ դեմ եմ եղել ռուսական գազի և նավթի մատակարարման ոլորտում ցանկացած պատժամիջոցի», - ընդգծել է նա:
Միաժամանակ եվրահանձնակատարը նշել է, որ ՌԴ-ն «կախված է արևմտյան տեխնոլոգիաներից առափնյա ծանծաղուտում ածխաջրածինների և թերթաքարային գազի արդյունահանման համար»:
«ԵՄ խորհուրդը Ռուսաստանին նման տեխնոլոգիաների տրամադրման սահմանափակում կարող է քննարկել, եթե ՌԴ-ն չնպաստի խաղաղությանը», - ասել է նա:-0-