Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Պրոտեկցիոնիզմը խանգարում է АСЕАН տնտեսական միության ստեղծմանը. Ֆիլիպինների նախագահ

25.04.2013, 14:39
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի տնտեսական միության (АСЕАН) ստեղծման գործընթացը, որը պետք է 1,5 տարի անց ավարտվի, ամենադժվար փուլում է, հինգշաբթի Բրունեայում տեղի ունեցած այդ կազմակերպության 22–րդ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում հայտնել է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Պրոտեկցիոնիզմը խանգարում է АСЕАН տնտեսական միության ստեղծմանը. Ֆիլիպինների նախագահ
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի տնտեսական միության (АСЕАН) ստեղծման գործընթացը, որը պետք է 1,5 տարի անց ավարտվի, ամենադժվար փուլում է, հինգշաբթի Բրունեայում տեղի ունեցած այդ կազմակերպության 22–րդ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում հայտնել է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Նրանք (АСЕАН–ի անդամները)  ավարտեցին ամենահեշտ գործը, սակայն ավելի բարդ խնդիրները լուծելն ավելի դժվար կլինի։ Սակայն, քանի որ մենք կենտրոնացել ենք նպատակին հասնելու ուղղությամբ, բոլոր նրանք, ովքեր միասնական միությունն առավել շահավետ են համարում բոլորի համար, գործի կդնեն իրենց ուժերը»,– նրա խոսքն են հրապարակել տարածաշրջանային ԶԼՄ–ները։

АСЕАН–ի տասը անդամ–երկրները, որոնք 600 մլն ընդհանուր բնակչություն և ավելի քան 3 տրլն դոլար ՀՆԱ ունեն, դեռ 2007թ.–ին իրենց առջև խնդիր դրեցին այն վերածել միասնական շուկայի և միասնական արտադրողական բազայի, որպեսզի առավել արդյունավետորեն մրցակցեն իրենց հսկա հարևանների` Հնդկաստանի և Չինաստանի հետ։ АСЕАН–ին այժմ արդեն հաջողվել է զգալի հաջողությունների հասնել կապիտալի օտարերկրյա ներդրումների պայքարում. Standard Chartered տվյալների համաձայն, 2011թ.–ին նրան բաժին է հասել աշխարհի բոլոր ուղիղ արտասահմանյան ներդրումների 7,6 տոկոսը`2006թ.–ին գրանցված ընդամենը 4,3 տոկոսի դիմաց։ –0–