Քաղաքական խմբերի կողմնակալ ստուգումների հետևանքով պաշտոնից ազատվել է ԱՄՆ հարկային ծառայության ղեկավար Ս.Միլլերը
16.05.2013,
13:10
ԱՄՆ հարկային ծառայության (IRS) ղեկավար Սթիվեն Միլլերն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, գրում է РБК–ն` հղում Associated Press–ին։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ հարկային ծառայության (IRS) ղեկավար Սթիվեն Միլլերն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, գրում է РБК–ն` հղում Associated Press–ին։
«Ես շատ դժգոհ եմ։ Եվ Ամերիկայի ժողովուրդը նույնպես դժգոհ լինելու բոլոր պատճառներն ունի»,– ընդգծել է Օբաման։
Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսի 14–ին Հարկային ծառայությունը զեկույց էր տարածել, որում խոստովանել էր, որ 18 ամիսների ընթացքում քաղաքական պահպանողական խմբերի չափազանց խիստ ստուգումներ է անցկացրել։ Զեկույցում այդ գործողությունների հիմնական մեղքը դրվել էր Վաշինգտոնի հարկային վարչության ղեկավարության վրա, որը պատշաճ ուշադրություն չէր դարձնում Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի իր աշխատակիցների գործողություններին։
Ս.Միլլերը նախորդ տարվա նոյեմբերին գլխավորել է ԱՄՆ հարկային ծառայությունը, որը Դաշնային գանձապետարանի մի մասն է։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր Դուգլաս Շուլմանին, ով նշանակված էր Ջորջ Բուշ–կրտսերի նախագահության օրոք։
Հարկային ծառայության կողմից քաղաքական ուժերի կողմնակալ ստուգումները այժմ ուսումնասիրվում են Արդարադատության նախարարության և Կոնգրեսի կողմից։ -0