Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՌԴ գյուղնախարարը դեմ է ցորենի արտահանման նկատմամբ էմբարգո մտցնելուն

22.10.2012, 11:34
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը դեմ է երկրից ցորենի արտահանման նկատմամբ էմբարգո մտցնելուն, Չեբոկսարիում լրագրողներին հայտնել է ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը դեմ է երկրից ցորենի արտահանման նկատմամբ էմբարգո մտցնելուն, Չեբոկսարիում լրագրողներին հայտնել է ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը:

Ռուսաստանից ցորենի արտահանման նկատմամբ արգելքը գործում էր 2010թ. օգոստոսի 15-ից մինչև 2011թ. հուլիսի 1-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:: 

«Մենք կտրականապես դեմ ենք արտահանման նկատմամբ ցանկացած սահմանափակում մտցնելուն: Սկզբունքորեն էմբարգոյի նման ինստիտուտ գոյություն ունի, սակայն այն չափազանց հազվադեպ է գործարկվում՝ երկրում ծայրահեղ ճգնաժամի դեպքում: Ռուսաստանում իրավիճակի նման գնահատման նախադրյալներ չկան»,- շաբաթ օրը ասաց նախարարը:

Նա նշեց, որ այժմ երկիրը 100%-ով ապահովում է երկրի ներքին սպառումը: Ավելին, Ռուսաստանը 20 մլն. տոննա փոխանցիկ պաշար ունի:

«Սահմանափակումներ մտցնելը միշտ սպառողների շահերին է հարվածում: Դա մեզ անպայման կբերի պարենի գների բարձրացման»,- ասաց Ֆյոդորովը:

Ֆյոդորովը նշեց, որ նախարարությունը մտադիր է «քաղաքակիրթ» մեթոդներով զսպել և կարգավորել գները:

Հոկտեմբերի 19-ի դրությամբ ՌԴ-ում հավաքվել են 71,8 մլն. տոննա հատիկային կուլտուրաներ:--0--