Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՌԴ ՆԳՆ –ն լիկվիդացրել է վերջին տարիների կեղծ դոլարների խոշորագույն արտադրությունը

12.11.2012, 11:11
Ոստիկանները բացահայտել են վերջին տարիների կեղծ դոլարների խոշորագույն արտադրությունը, որը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, երկուշաբթի հաղորդում է ՌԴ ՆԳՆ-ն:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ոստիկանները բացահայտել են վերջին տարիների կեղծ դոլարների խոշորագույն արտադրությունը, որը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, երկուշաբթի հաղորդում է ՌԴ ՆԳՆ-ն:

«Դաղստանի Հանրապետությունում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանների կողմից հայտնաբերվել և բռնագրավվել է տպագրական սարքավորում, ինչպես նաև նախապատրաստված նյութեր և ավելի քան 400 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով կեղծ թղթադրամներ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:

Գերատեսչությունն ավելացնում է, որ խմբի խնդրով իրավապահները սկսել են զբաղվել հունվարից, իսկ կեղծ թղթադրամների պատրաստման գործով քրեական գործը հարուցվել է մարտին: Ոստիկանները շարունակում են խմբի մնացած մասնակիցների որոնումը: -0-