Ճապոնիայի արտաքին առևտրային պակասուրդը հունվարին ռեկորդային ցուցանիշ է կազմել` 24 մլրդ դոլար
20.02.2014,
11:32
Ճապոնիայի արտաքին առևտրային պակասուրդը հունվարին ռեկորդային ցուցանիշ է կազմել`2,79 տրիլիոն իեն (27,35 միլիարդ դոլար), հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, գրում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի արտաքին առևտրային պակասուրդը հունվարին ռեկորդային ցուցանիշ է կազմել`2,79 տրիլիոն իեն (27,35 միլիարդ դոլար), հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, գրում է Փրայմը։
Ինչպես նշում են նախարարությունից, նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանման աճը ավտոմոբիլային և օրգանական քիմիայի ոլորտներում կազմել է 9.5 տոկոս։ Արտահանման ծավալը կազմել է 5,25 տրիլիոն իեն (51.47 միլիարդ դոլար)։
Ներկրման ծավալը կազմել է 8,04 տրիլիոն իեն (78,82 միլիարդ դոլար)։ Նախորդ տարվա հունվարի համեմատ ներկրումն ավելացել է 25 տոկոսով` իենի ցածր փոխարժեքի և նավթի ու բնական հեղուկ գազի մատակարարումների աճի, ինչպես նաև կիսահաղորդիչների ներկրման աճի հաշվին, հայտնում է նախարարությունը։ Փորձագետները կարծում են, որ իենի փոխարժեքը անցած հունվարից ի վեր նվազել է 20.2 տոկոսով, ինչը չէր կարող չազդել ներկրման գումարների ավելացման վրա։
Արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը 70.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսի ցուցանիշը (1,63 տրիլիոն իեն, այսինքն` 15,98 միլիարդ դոլար), որը մինչև օրս ռեկորդային էր համարվում։-0-