Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Ռոսնեֆտը» չի շտապի անցնել ռուբլով հաշվարկների

10.04.2014, 11:20
«Ռոսնեֆտը» հաճախորդների հետ հաշվարկներ կկատարի այն արժույթներով, որոնք նշված են պայմանագրերում, հայտարարել է ընկերության տնօրեն Իգոր Սեչինը` պատասխանելով հաշվարկները սկսել ռուբլով կատարելու մասին հարցին։
«Ռոսնեֆտը» չի շտապի անցնել ռուբլով հաշվարկների
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտը» հաճախորդների հետ հաշվարկներ կկատարի այն արժույթներով, որոնք նշված են պայմանագրերում, հայտարարել է ընկերության տնօրեն Իգոր Սեչինը` պատասխանելով հաշվարկները սկսել ռուբլով կատարելու մասին հարցին։

«Մենք պետք է պահպանենք արժութային պայմանագրերի կանոնները։ Ինձ համար կարևոր է պահպանել պայմանագրային պարտավորությունները։ Եթե մենք պայմանավորվում ենք հաշվարկ կատարել որոշակի արժույթով, ապա դա նշանակում է, որ պարտավորությունները պետք է կատարենք` ըստ պայմանագրի։ Կարևոր է չխախտել պայմանագրային հիմքը», – նշել է նա, հաղորդում է РБК–ն։  

«Ռոսնեֆտը» ակտիվորեն ներգրավում է արժութային վարկեր, որոնք ապահովված են արժութային պայմանագրերով, որոնք ընկերությունը կնքում է նավթի գնորդների հետ։ 2014 թ.–ի հունվարի 1–ի դրությամբ «Ռոսնեֆտի» վարկային պարտքը, որը ներգրավվել է մինչև 2029 թ.–ը և ապահովված է արտահանման պայմանագրերով, կազմում է 557 մլրդ ռուբլի։

Ավելի վաղ ՎՏԲ վարչության նախագահ Անդրեյ Կոստինը առաջարկել է խոշոր ռուսական արտահանողներին սկսել հաշվարկները կատարել ռուբլով։

«Գազպրոմի, «Ռոսնեֆտի» և «Ռոսօբորոնէքսպորտի» մատակարարումները տարեկան կազմում են մոտ 230 մլրդ դոլար կամ ապրանքների համախառն արտահանման 44 տոկոսը։ Իսկ Արևմուտքը կոչ է անում մեկուսացնել Ռուսաստանը` օգտագործելով ֆինանսների «միջուկային զենքը»` դոլարային հաշվարկները», – նշել է նա։ Ազգային արժույթի նկատմամբ ներկրողների հասանելիության խնդիրը լուծելի է, վստահեցրել է Կոստինը` ներկայացնելով Չինաստանի օրինակը։ Նա նաև հայտարարել է, որ հարկավոր է ռուբլին ներդնել զուգահեռաբար, խոսքը ամերիկյան արժույթից ամբողջովին հրաժարվելու մասին չէ։–0–