Ռուսաստանը խոստանում է բարդություններ ստեղծել Ուկրաինայի համար Մաքսային միությունում, եթե վերջինը ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ–ի հետ
27.08.2013,
12:19
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում Ուկրաինան բարդություններ կունենա Մաքսային միությանն ինտեգրվելու հարցում։ Ռուս–ուկրաինական բանակցություններից հետո նման հայտարարություն է արել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հայտնում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում Ուկրաինան բարդություններ կունենա Մաքսային միությանն ինտեգրվելու հարցում։ Ռուս–ուկրաինական բանակցություններից հետո նման հայտարարություն է արել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հայտնում է РБК–ն։
Պաշտոնյայի խոսքով, հանդիպմանը կողմերն արտահայտել են իրենց դիրքորոշումները, այդ պատճառով բանակցությունների շարունակությունն այդ հարցի շուրջ անիմաստ է դառնում։
Ի.Շուվալովը հիշեցրել է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանն ու Ուկրաինան լրջորեն ուսումնասիրել են Եվրամիության հետ ազատ առևտրի գոտուն Ուկրաինայի միացման բոլոր բարդությունները, ինչպես նաև Մաքսային միության կողմից Ուկրաինային իր շարքերն ընդունելու հնարավորությունները, եթե նա գտնվի ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտում։
Արդյունքում փորձագետները եկել են հետևության` եթե Ուկրաինան ասոցացման համաձայնագիր ստորագրի, ապա որոշ ապրանքներ անվերահսկելի կերպով կմատակարարվեն Մաքսային միության տարածք։ ՄՄ անդամները չեն կարողանա պաշտպանիչ քայլեր ձեռնարկել, այդ ժամանակ նրանք ստիպված կլինեն կիրառել հատուկ մեխանիզմներ` հատուկ մաքսային վերահսկողության ստեղծումից մինչև հատուկ միասնական մաքսային սակագնի սահմանում։
Իսկ եթե Ուկրաինան դառնա ԵՄ ազատ առևտրի գոտու անդամ, իսկ հետո որոշի անդամակցել Մաքսային միությանը, ապա դա կհանգեցնի մաքսասակագնային կարգավորման մակարդակի մասին բազմամյա բանակցությունների, իսկ այդ ժամանակ «ոչ մի Մաքսային միություն չի լինի»։
Ուկրաինական կողմը համաձայն չէ Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Կիևի ներկայացուցիչների խոսքով, Եվրամիության հետ պայմանագրի տեքստը թույլ է տալիս Ուկրաինային մասնակցել Մաքսային միությանը։ Ի.Շուվալովը համաձայնել է այս կարծիքին, բայց նկատել. Այն պայմաններով, որոնք ամրագրված են համաձայնագրում, Ռուսաստանի հետ Մաքսային միություն ստեղծելն անհնար կլինի։ «Դա կլինի ինչ–որ այլ ձևաչափ, բայց ոչ լիարժեք անդամակցություն Մաքսային միությունում»,– ամփոփել է Շուվալովը։ -0-