Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ուկրաինան առաջարկել է ԵՄ–ին համատեղ շահագործել իր գազատարները

21.05.2014, 12:32
Ուկրաինայի իշխանությունները դիմել են Եվրամիությունը երկրի մայրուղային գազատարների և գազապահեստարանների ցանցի համատեղ շահագործման մասին առաջարկով, նրանք առաջարկել են նաև ռուս–ուկրաինական սահման տեղափոխել եվրոպացիների կողմից գնվող գազի ընդունման կետերը։
Ուկրաինան առաջարկել է ԵՄ–ին համատեղ շահագործել իր գազատարները
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի իշխանությունները դիմել են Եվրամիությունը երկրի մայրուղային գազատարների և գազապահեստարանների ցանցի համատեղ շահագործման մասին առաջարկով, նրանք առաջարկել են նաև ռուս–ուկրաինական սահման տեղափոխել եվրոպացիների կողմից գնվող գազի ընդունման կետերը։

«Ուկրաինան` որպես Եվրոպական էներգետիկ խարտիայի և Էներգետիկ միության մասնակից, պաշտոնապես հայտարարում է իր դիրքորոշման մասին` անհրաժեշտ համարելով համատեղ արդիականացնել և շահագործել ուկրաինական գազատրանսպորտային համակարգը, այդ թվում նաև ստորգետնյա գազապահեստարանները` Ուկրաինայի կողմից ԵՄ–ից և ԱՄՆ–ից ներդրողների ներգրավմամբ», – նշվում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հաղորդագրության մեջ։

«Առաջարկում ենք նաև ռուս–ուկրաինական սահման տեղափոխել ռուսական բնականի գազի ստացման կետը և ստորագրել  համապատասխան նոր պայմանագրեր, ինչը թույլ կտա եվրոպական գազային ընկերություններին օգտագործել ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների ազատ հզորությունները էներգետիկ անվտանգության ընդհանուր շահերով», – նշվում է փաստաթղթում, հաղորդում է РБК–ն։

Ուկրաինայի վարչապետի առաջարկը համապատասխանում է Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկի` վերջերս արած հայտարարության ոգուն, ով կոչ է արել Եվրոպայի երկրներին միավորվել էներգետիկ միության շրջանակներում, ինչը կօգներ նվազեցնել նրանց կախվածությունը Ռուսաստանից կոմից գազամատակարարումներից։

Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի թողունակությունը գնահատվում է տարեկան 109,2 մլրդ խորանարդ մետր։–0–