Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ուլյուկաև. ՌԴ ՀՆԱ–ն 1–ին եռամսյակում նվազել է 0.5%–ով

16.04.2014, 19:02
Ռուսաստանի տնտեսության աճը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 0.8 տոկոս, սեզոնայնությունից մաքրումով գրանցվել է ՀՆԱ 0.5–տոկոսանոց անկում, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է Փրայմը։
Ուլյուկաև. ՌԴ ՀՆԱ–ն 1–ին եռամսյակում նվազել է 0.5%–ով
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տնտեսության աճը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 0.8 տոկոս, սեզոնայնությունից մաքրումով գրանցվել է ՀՆԱ 0.5–տոկոսանոց անկում, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է Փրայմը։

«Տնտեսության իրավիճակն ավելի լարված է դարձել, ներքին գործոններին ավելացել է արժութային, ֆինանսական շուկաների բարձր աստիճանի անորոշությունը, կապիտալի լուրջ արտահոսքը, ներդրողների` վերջին ամիսներին ստեղծված միջազգային սուր իրավիճակում որոշումներ կայացնելու անպատրաստ լինելը»,– պարզաբանեց նա։

«Տնտեսական իրավիճակն անկայուն է, նախորդ եռամսյակի արդյունքներով մեր տնտեսական աճի տեմպերը պակաս են 1% - ից` 0,8%։ Անկեղծ ասած` դա հիմնականում բազայի էֆեկտն է Ռոսստատում 2013 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ աճի տեմպերի վերահաշվարկի ֆոնին»,– ասել է Ուլյուկաևը։

«Եթե խոսենք ՀՆԱ աճի մասին առանց սեզոնայնության, ապա չորրորդ եռամսյակի համեմատ կատարվել է մոտ 0.5 տոկոսի նվազում»,– ավելացրել է նախարարը։ -0-