Վ.Շոյբլե. «Կիպրոսը պետք է փրկել, որպեսզի խուսափենք մյուս երկրների` եվրագոտուց դուրս գալու հավանականությունից»
18.04.2013,
13:33
Կիպրոսի փրկության հարցն առանցքային է եվրագոտում պարտքային ճգնաժամի զսպման համատեքստում։ Հանրապետությանը պետք է միջոցներ հատկացնել բանկային հատվածի վերակապիտալիզացիայի համար, որպեսզի խուսափենք մյուս երկրների` եվրագոտուց դուրս գալու վտանգից։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի փրկության հարցն առանցքային է եվրագոտում պարտքային ճգնաժամի զսպման համատեքստում։ Հանրապետությանը պետք է միջոցներ հատկացնել բանկային հատվածի վերակապիտալիզացիայի համար, որպեսզի խուսափենք մյուս երկրների` եվրագոտուց դուրս գալու վտանգից։
Ինչպես հաղորդում է РБК–ն, նման տեսակետ է հայտնել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն` ելույթ ունենալով գերմանական խորհրդարանի առջև հանրապետության օժանդակության ծրագրին ԳԴՀ–ի մասնակցության հարցով բունդեսթագի առանցքային քվեարկությունից առաջ։ Շոյբլեի խոսքով` եվրագոտու պարտքային ճգնաժամի հետ կապված անորոշությունը դեռ ճնշում է գործադրում շուկաների վրա, բայց վերջին ամիսներին դրությունը նկատելիորեն բարելավվել է, հաղորդում է Reuters–ը։
Նշենք, որ այսօր գերմանական բունդեսթագում (Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատ) կկայանա Կիպրոսի ֆինանսական աջակցության ծրագրին երկրի մասնակցության հարցով քվեարկությունը։ Ինչպես նշում են գերմանական իշխանությունների ներկայացուցիչները, չնայած տարբեր քաղաքական ուժերի որոշ առարկումներին, ընդհանուր առմամբ, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեցվի։
Ավելի վաղ Կիպրոսը պայմանավորվել է վարկատուների հետ ֆինանսական օգնության ծրագրի մասին։ Առանց վարկատուների հետ պայմանավորվածության Կիպրոսի ֆինանսական համակարգն անկում կապրեր, ինչից հետո Կիպրոսը կդառնար արժութային հատվածը լքած առաջին պետությունը։ Կիպրոսի բանկերում պահվում է ավելի քան 68 մլրդ եվրո` երկրի ֆինանսական համակարգն աներևակայելիորեն «ուռճացված» է կղզի–պետության տնտեսության համեմատ, որը մինչ այդ օֆշորային կենտրոն էր։ Երկրի երկու խոշորագույն բանկերում ավելի քան 100 հազար եվրոյի ավանդները, որոնք ԵՄ–ի օրենսդրությանը համապատասխան պետական ապահովագրում չունեն, կսառեցվեն, դրամական միջոցները կուղղվեն Laiki–ի պարտքերի մարմանը և Bank of Cyprus–ի վերակապիտալիզացիային։
Կիպրոսի` ֆինանսավորման կարիքները գնահատվում են 23 մլրդ եվրո, որոնցից 9 մլրդ եվրոն կհատկացնի Եվրոպական կայունացնող մեխանիզմը (ESM), 1 մլրդ եվրոն` Արժույթի միջազգային հիմնադրամը։ Կիպրոսին պետք է ինքնուրույն ներգրավել 13 մլրդ եվրո։ -0