Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վիետնամը մաքսային միությանը միանալու հնարավորություն է դիտարկում

30.07.2012, 16:11
Վիետնամը դիտարկում է Մաքսային միությանը միանալու հնարավորությունը, հայտարարել է այդ երկրի նախագահ Չընգ Թան Շանգը կիրակի Նարյան-Մարում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Վիետնամը մաքսային միությանը միանալու հնարավորություն է դիտարկում
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վիետնամը դիտարկում է Մաքսային միությանը միանալու հնարավորությունը, հայտարարել է այդ երկրի նախագահ Չընգ Թան Շանգը կիրակի Նարյան-Մարում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք քննարկել ենք ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման բանակցությունների մեկնարկի արագացումը: Պայմանավորվել ենք, որ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի մասին կհայտարարենք արդեն 2012 թվականի սեպտեմբերին` Վլադիվոստոկում ԱԽՕՏՀ գագաթնաժողովի ժամանակ: Հույս ունենք, որ մեր երկրների ղեկավարության, ինչպես նաև բելառուսցի և ղազախստանցի ընկերների, գործընկերների քաղաքկան բարձր կամքի առկայության դեպքում մենք կկարողանանք արդեն առաջիկայում սկսել այդ գործընթացը և հասցնել այն ավարտի` Մաքսային միությանը Վիետնամի միացման վերաբերյալ համաձայնագրի տեսքով»,- նշել է Չընգ Թան Շանգը` պատասխանելով Մաքսային միությանն իր երկրի միացման ցանկության մասին:

Նա նշել է, որ Վիետնամի և Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկկողմ արտաքին տնտեսական կապերի մակարդակը և համոզմունք է հայտնել, որ Մաքսային միությանը Վիետնամի միացման համաձայանգիրն ավելի կխթանի փոխհարաբերությունների ակտիվացումը և ապրանքների մատակարարման ծավալի մեծացումը:

Վիետնամի նախագահը հինգշաբթի ՌԴ է ժամանել ռուս նախագահի հրավերով:

Ռուսաստանի և Վիետնամի ներկայացուցիչները նույնպես բազմիցս հայտարարել են երկու երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստեղծման մասին: Ինչպես 2011 թվականի դեկտեմբերին հայտնել էր փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ազատ առևտրի գոտու ստեղծման առաջարկը ստացվել է Վիետնամից: Շուվալովտ նաև նշել է, թե քանի որ Ռուսաստանը Մաքսային միության անդամ է, ապա նմանատիպ համաձայնագրի ստորագրման համար կպահանջվի Մաքսային միության և միասնական տնտեսական համագործակցության ՌԴ գործընկերների համաձայնությունը:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության ստեղծման որոշումն ընդունվել է 2006 թվականի օգոստոսին` ԵվրԱզԷս-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում:

Մաքսային միությունը նախատեսում է միասնական մաքսային տարածքի ստեղծում, որի սահմաններում չեն կիրառվում մաքսային տուրքեր և տնտեսական բնույթի սահմանափակումներ, բացառությամբ հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների: Մաքսային միության շրջանակներում կիրառվում է միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ ապրանքների առևտրի կարգավորման այլ միասնական քայլեր: --0-