Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամն ու ԱՄԷ սուվերեն հիմնադրամը 2 մլրդ դոլար ծավալով համատեղ հիմնադրամ կստեղծեն
21.06.2013,
12:56
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամն (ՈՒՆՌՀ) ու ԱՄԷ–ի Mubadala հիմնադրամը 2 մլրդ դոլար ծավալով համատեղ հիմնադրամ կստեղծեն։ Այս մասին, ըստ РБК–ի, հայտնել է ՈՒՆՌՀ մամուլի ծառայությունը։ Հիմնադրամի ստեղծման մասին հայտարարվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամն (ՈՒՆՌՀ) ու ԱՄԷ–ի Mubadala հիմնադրամը 2 մլրդ դոլար ծավալով համատեղ հիմնադրամ կստեղծեն։ Այս մասին, ըստ РБК–ի, հայտնել է ՈՒՆՌՀ մամուլի ծառայությունը։ Հիմնադրամի ստեղծման մասին հայտարարվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։
Գործնական ընթրիքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ներդրողների` ՈՒՆՌՀ–ի հետ համագործակցելու հետաքրքրությունն աճում է։ նա հիշեցրել է, որ մի շարք ներդրումային գործընկերների հետ, օրինակ` չինական China Investment Company (CIC) և Քուվեյթի հիմնադրամի հետ արդեն ներդրումային հիմնադրամներ են ստեղծվել։
«Աբու Դաբիի արքայազն Մուհամեդ Ակ–Նահայանի հետ նախորդ տարվա աշնան ունեցած հանդիպումից հետո որոշվեց ստեղծել ներդրումային հիմնադրամ` 2 մլրդ դոլար ծավալով։ Սա Ռուսաստանի և Արաբական Էմիրությունների համագործակցության առաջին շոշափելի հաջողությունն է»,–նշել է Պուտինը։
Նախագահի խոսքով` կարևոր է, որ ռուսական ենթակառուցվածքն այն ոլորտների շարքում է, որոնց ուղղված է հիմնադրամի գործունեությունը։
ՈՒՆՌՀ հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնադրամը ստեղծվում է հավասարության սկզբունքով` յուրաքանչյուրը ներդնում է 1 մլրդ դոլար։ Հիմնադրամի ներդրումները «կուղղվեն ռուսական տնտեսության տարբեր հատվածներում իրականացվող երկարաժակետ նախագծերին` խթանելով ուղիղ ներդրումների հոսքը Ռուսաստան»,– ասվում է հաղորդագրության մեջ։-0-