Եգիպտոսում գազի խոշոր հանքավայր են հայտնաբերել
21.07.2012,
12:44
Բնական գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Եգիպտոսի հյուսիսային ծովափի մոտ։ Այդ մասին հայտնել է երկրի նավթի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Մահֆուզ ալ-Բունին, հաղորդում է РБК -ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բնական գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Եգիպտոսի հյուսիսային ծովափի մոտ։ Այդ մասին հայտնել է երկրի նավթի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Մահֆուզ ալ-Բունին, հաղորդում է РБК -ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը։
Ըստ Մ. ալ-Բունիի, հանքավայրի պաշարները կարող են 123 մլրդ խորանարդ մետր գազ և շուրջ 1,6 մլն բարել գազային կոնդենսատ պարունակել։ Մոտավոր գնահատականներով՝ հանքավայրի ամենօրյա արտադրողականությունը կարող է կազմել օրական մինչև 40 մլն խորանարդ մետր գազ։
Գազի շերտեր ունեցող հանքավայրերը տեղակայված են Եգիպտոսի հյուսիսում՝ Ռահաս-ալ-Բար քաղաքից 3 կմ հեռավորության վրա։ Այդ շրջանում ծովի խորությունը հավասար է մոտ 11 մետրի։
Հանքավայրը հայտնաբերվել է British Gas ընկերության դուստր ձեռնարկության կողմից։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Եգիպտոսում ավարտվել էր Իսրայելի մատակարարումների վերաբերյալ գազային գործի աղմկահարույց գործընթացը։ Քրեական դատարանը նավթի նախկին նախարար Սամիհ Ֆահմին, կառավարության անդամ Հոսնի Մուբարաքին դատապարտեց 15 տարի ազատազրկման՝ Իսրայելի գազի մատակարարման համար պայմանագրեր կնքելիս պետական միջոցները ծախսելու համար։
Ս. Ֆահմին գլխավորել է գերատեսչությունը 1999-2011թթ.։ Նա համակարգում էր Իսրայելի հետ գործարքը, որը Եգիպտոսը կնքել էր 2005թ.-ին։ Գործարքի ընդհանուր արժեքը 2,5 մլրդ դոլար էր։ Ս. Ֆահմիի ֆինանսական չարաշահումներից առաջացած վնասը կազմել է 714 մլն դոլար։
Ս.Ֆահմիից բացի, այդ գործով 3-10 տարի ազատազրկման են դատապարտվել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և մի շարք գործարարներ, այդ թվում՝ East Mediterranean Gas ընկերության հիմնադիր Հուսեյն Սալեմը, ով անմիջականորեն մասնակցել է գործարքին։ -0