Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երկրի բնակիչները 2012թ.–ին հարստացել են 7.8%–ով

31.05.2013, 11:38
Անհատների ձեռքերում գտնվող համաշխարհային ֆինանսական ակտիվները 2012 թվականին աճել են 7.8 տոկոսով` նախորդ տարվա համեմատ և կազմում են 135.5 տրիլիոն դոլար, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Global Wealth 2013–ի զեկույցին, որը հրապարակվել է ուրբաթ Boston Consulting Group (BСG) կոնսալթինգային ընկերության կողմից։
Երկրի բնակիչները 2012թ.–ին հարստացել են 7.8%–ով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Անհատների ձեռքերում գտնվող համաշխարհային ֆինանսական ակտիվները 2012 թվականին աճել են 7.8 տոկոսով` նախորդ տարվա համեմատ և կազմում են 135.5 տրիլիոն դոլար, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Global Wealth 2013–ի զեկույցին, որը հրապարակվել է ուրբաթ Boston Consulting Group (BСG) կոնսալթինգային ընկերության կողմից։
  
Փաստաթղթի համաձայն` աշխարհի ամենահարուստ տարածաշրջաններն են` Հյուսիսային Ամերիկան և Արևմտյան Եվրոպան, որտեղ անհատների ձեռքերում կենտրոնացել են, համապատասխանաբար, 43.3 տրիլիոն և 35.8 տրիլիոն դոլար։ Ասիական–խախաղօվկիանոսյան տարածաշրջանի հարստությունը  (չհաշված Ճապոնիան) կազմում է 28 տրիլիոն դոլար։ Արևելյան Եվրոպայի մասնավոր անձանց ֆինանսական ակտիվները 2012 թվականին կազմում են ընդամենը 2.3 տրիլիոն դոլար։ Սակայն BСG–ի փորձագետների հաշվարկներով` հենց այդ տարածաշրջանում է նկատվելու անձնական խնայողությունների դինամիկ աճ, որոնք հինգ տարվա ընթացքում կաճեն գրեթե կրկնակի` 2017 թվականին մինչև 4 տրիլիոն։
  
Իրենց հաշիվների վրա ավելի քան 1 միլիոն դոլար ունեցող տնային տնտեսությունների ընդհանուր թիվը կազմել է 13.8 միլիոն կամ աշխարհի տնային տնտեսությունների ընդհանուր թվի 0.9 տոկոսը։ Միլիոնատեր տնային տնտեսությունների առավելագույն թիվն ԱՄՆ–ում է (5,9 միլիոն), դրանից հետո Ճապոնիան և Չինաստանն են` համապատասխանաբար։ Միաժամանակ կանխատեսվում է, որ արդեն 2013 թվականին Չինաստանն այդ ցուցանիշով կգերազանցի Ճապոնիային։ Ռուսաստանը 13–րդ տեղում է` 180 հազար տնային տնտեսություն ավելի քան 1 միլիոն դոլարով։ Զեկույցի կազմողները նշում են, որ ակտիվների հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվում անձնական և գրասենյակային անշարժ գույքը, ինչպես նաև շքեղության պարագաները։
  
Գերբարձր ակտիվներով (ավելի քան 100 միլիոն դոլար) տնային տնտեսությունների ցուցակում նաև առաջատար է ԱՄՆ–ն` ավելի քան 3 հազար։ Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան` հազար գերհարուստ տնային տնտեսություն, այնուհետև Չինաստանը` 851։ Ռուսաստանը զբաղեցնում է 10–րդ տեղը` 328 այդպիսի տնային տնտեսություն։ -0-