Եվրախորհրդարանը ձգտում է ԵԿԲ ղեկավարության կազմում կանանց ներկայացվածության
29.09.2012,
10:19
Եվրախորհրդարանի ղեկավարությունը նամակ է ուղղել Եվրամիության երկրների կառավարություններին` վարչությունում և Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդում կանանց ներկայացվածություն ապահովելու կոչով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Euobserver բրյուսելյան ինտերնետ թերթին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանի ղեկավարությունը նամակ է ուղղել Եվրամիության երկրների կառավարություններին` վարչությունում և Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդում կանանց ներկայացվածություն ապահովելու կոչով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Euobserver բրյուսելյան ինտերնետ թերթին։
Ուղերձներում ափսոսանք է հայտնվում ԵԿԲ ղեկավար մարմինների՝ եվրագոտու դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու «թեկնածուների սարսափեցնող միապաղաղ կազմի» առումով:
Սեպտեմբերին Եվրախորհրդարանը հետաձգեց Լյուքսեմբուրգի Կենտրոնական բանկի կառավարչի թեկնածու Իվա Մերշայի գործով լսումները, ով հանձնարարված էր Եվրամիության Խորհրդի կողմից` որպես ԵԿԲ վարչության անդամ։ Այդ կերպ Եվրախորհրդարանը դժգոհություն հայտնեց բանկի ղեկավար օղակում կանանց բացակայության կապակցությամբ, ինչը, ըստ խորհրդարանականների, խաթարում է Եվրահանձնաժողովի նախաձեռնության նկատմամբ վստահությունը, որը մտադիր է հոկտեմբերին ԵՄ տնօրինությանը պահանջ ներկայացնել` առ այն, որպեսզի խոշոր եվրոպական ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում կանանց 40 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն ապահովվի։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Մերշը կզբաղեցնի իսպանացի Խոսե Մանուել Գոնզալես–Պարամոյի տեղը, ում մանդատը լրացել է այս տարվա մայիսի 31–ին՛;
ԵԿԲ տնօրինության կազմում ընդգրկված է նախագահը, երկու տեղակալները և ևս չորս անդամներ։ Նրանք բոլորը նշանակվում են ութ տարի ժամկետով` Եվրագոտու երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդհանուր համաձայնությամբ` առանց վերանշանակման իրավունքի։ –0–