Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Եվրամիությունը որոշել է բանակցություններ սկսել Սերբիայի հետ

28.06.2013, 17:44
Եվրախորհուրդը որոշում է կայացրել Եվրամիությանը միանալու շուրջ բանակցություններ սկսել Սերբիայի հետ։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին Twitter–ի իր էջում տեղեկացրել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը։
Եվրամիությունը որոշել է բանակցություններ սկսել Սերբիայի հետ
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրախորհուրդը որոշում է կայացրել Եվրամիությանը միանալու շուրջ բանակցություններ սկսել Սերբիայի հետ։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին Twitter–ի իր էջում տեղեկացրել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը։

Բրյուսելի և Բելգրադի միջև պաշտոնական բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա 2014թ.–ի հունվարից ոչ ուշ, հաղորդում է B92 սերբական ռադիոկայանը։

Բացի այդ, ԵՄ առաջնորդներն այսօր Բրյուսելում ավարտված գագաթնաժողովի ժամանակ որոշում են կայացրել բանակցություններ սկսել Կոսովոյի հետ` այսպես կոչված «կայունացման և ասոցացման մասին համաձայնագրի» կնքման մասին, որը ԵՄ–ի անդամակցության ճանապարհի առաջին քայլն է։ –0