Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար

26.09.2023, 13:55
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Ստեփանակերտ–Ասկերան մայրուղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով
Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Ստեփանակերտ–Ասկերան մայրուղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով։

«Շատ են անհետ կորածները։ Ականատեսների գնահատականներով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի հետևանքով։ Հայաստանից ժամանել է բժշկական ուղղաթիռ վիրավորներին տարհանելու համար» – գրել է Բեգլարյանը X սոցցանցում։

Նա նաև հայտնելէ, որ պաշտոնական տվյալներով, վիրավորվել է 290 մարդ, 20 մարդ մահացել է։–0–