Ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են Կուտոյանի ինքնասպանության մասին. գլխավոր դատախազ

Ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են Կուտոյանի ինքնասպանության մասին. գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ 

«Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին։ Ձեզ հայտնի է, որ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են», – նշել է Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում։ 

Լրագրողների այն հարցին, թե ՔԿ–ի տվյալներով Կուտոյանը դեկտեմբերին է կրակել իր տանը և արդյոք այս ամենում նա խնդիրներ չի տեսնում` գլխավոր դատախազը նշել է. «Եթե խնդիրներ չլինեն, չենք ունենա հարուցված քրեական գործ, և չէի խոսի ես այսօր լայնածավալ և խորը քննության մասին»։ 

«Բայց նաև առավել շահարկումներից խուսափելու համար ես այս պահին կրկին անգամ հաստատում եմ, որ ձեռք են բերվել ինքնասպանության մասին վկայող բավականաչափ տվյալներ», – ընդգծել է Արթուր Դավթյանը` հավելելով, որ բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի։ 

«Քննության ընթացքում որոշակի, էական հանգամանքների ձեռք բերվելու, առավել ևս քննության արդյունքների մասին մենք բոլորս, անձամբ ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ», – նշել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 17–ին հայտնի է դարձել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՔԿ–ի հաղորդմամբ, հարուցվել է քրեական գործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

22:00 19.01.2020




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×