Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստան–Վրաստան սահմանային գոտում 4–5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

04.01.2024, 10:47
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ
Հայաստան–Վրաստան սահմանային գոտում 4–5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/ԱՌԿԱ/․ Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 3-ին, ժամը 23:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։-0-