Рейтинг@Mail.ru
USD
394.73
EUR
428.64
RUB
4.4768
GEL
142.25
2025 թ. մարտի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանցիները զգացել են Ադրբեջան–Վրաստան սահմանին գրանցված ուժեղ երկրաշարժը

18.10.2021, 16:37
Հայաստանցիները զգացել են Ադրբեջան–Վրաստան սահմանին գրանցված ուժեղ երկրաշարժը
Հայաստանցիները զգացել են Ադրբեջան–Վրաստան սահմանին գրանցված ուժեղ երկրաշարժը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0–