Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

05.05.2021, 14:31
Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ այսօր ժամը 09։56–ին երկրաշարժ է գրանցվել Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0–